Մելիք Ռաիսյան. ԱԱԾ-ն, ՇԸՀ-ն և «Երազանքը» մեզ չեն թողնում մասնակցել ընտրություններին
«Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը ասում է, որ ԱԱԾ-ն, ՇԸՀ-ն ու «Երազանքը» ճնշում են իրենց թեկնածուներին, որպեսզի չմասնակցեն ընտրություններին: «Միասնական ազգային շարժման» համամասնական ցուցակը բաղակացած է 29 հոգուց, եթե 2-ը չմասնակցեն ընտրություններին, ապա ամբողջ ցուցակը չի կարող մասնակցել:
Jnews-ը գրում է, որ ցուցակով առաջադրված երկու թեկնածու դիմում էին գրել թեկնածությունը հանելու համար, այնուհետև դիմումները հետ են վերցրել: Նրանք դեռ չեն կողմնորոշվում մինչև վերջ կպայքարեն, թե՝ ոչ:
«ՇԸՀ-ն ճնշում է, Հասմիկը տերոր է անում, ԱԱԾ-ն գիշերով գնում մարդկանց է վախեցնում, իսկ Մելքոնը՝ շտաբում, Սամվելը կանչել է Վալոդի հարսին ասում է՝ առավոտ գործիցդ կհանենք, հանեք տեսնեմ, ինչպես եք հանելու, մեզ պատճառ է պետք: Բարբարյան Արևին ինչի՞ եք շտաբից դուրս արել, այդ մարդն իր գաղափարներն ունի, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ»,- ասել է քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը:
Վերջինս բացատրել է, եթե 28-ից պակաս է լինում ցուցակը, ապա ամբողջ ցուցակով առաջադրված թեկնածուները չեն կարող մասնակցել ընտրություններին:
«7 հոգի սկզբից հանեցին, 2 հոգի ՆԳՆ-ի սպասարկման ծառայությունը դուրս հանեց, վերջը ասացին ամեն ինչ կարգին է: Հիմա ստիպում են ԱԱԾ-ից, զանգում, գիշերով գնում վախեցնում են՝ Շալվա Լոմսաձեն, Ծուրծումիա Գրիշայի տղան, անուններով եմ ասում: Մելքոնը առավոտ դուրս է արել Արևիկին, 700 լարի աշխատավարձ էր ստանում, ասել է չգաս: Հասմիկը 4 օր է մեզ թուղթը չի տալիս, որ ամսի 2-ին պետք է տար՝ մենք մասնակցում ենք ընտրություններին, թե՝ չէ, սա արդեն խախտում է»,- հավելել է Մելիք Ռաիսյանը:
Վերջինիս խոսքով, տարբեր կերպ իրենց թեկնածուների՝ Վալոդյա Զոփունյանի, Ցիսանա Միքելաձեի և Ինգա Մաիսուրաձեի վրա ճնշում են գործադրում:
Հարակից հրապարակումներ`
- «Հանուն Վրաստանի» կուսակցությունը հայտարարել է Ջավախքում իրենց թեկնածուների վրա ճնշումների մասին
- Ինչպիսի՞ն պետք է լինի Ախալքալաքի քաղաքապետը. Ախալքալաքցիների կարծիքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա