Հայաստանի անկախության 30-ամյակը Մոսկվայում նշվելու է հայ գեղանկարչության ցուցահանդեսով
Սեպտեմբերի 18 -ին Մոսկվայի ՎԴՆԽ -ում «Արմենիա» (թիվ 68) վերանորոգված տաղավարում կբացվի ժամանակակից հայ գեղանկարչության ցուցահանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակին: ՌԴում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ իր տեսակի մեջ առաջինը դարձած այս ցուցահանդեսը միավորում է տարբեր վարպետների վառ և վավերական աշխատանքները և պատմում մեր Հայրենիքի մասին:
Ցուցահանդեսը կդառնա ՀՀ անկախության հռչակման 30 –ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում գլխավոր իրադարձությունը:
Ցուցահանդեսին մասնակցում է 17 նկարիչ Հայաստանի և Ռուսաստանից՝ Վահագն Գալստյան, Լևոն Աբրահամյան, Անդրեյ Շուգարով, Սուրեն Սաֆարյան, Արմինե Թումանյան, Պետո Պողոսյան, Տիգրան Հակոբյան, Արև Պետրոսյան, Արամ Մաշուրյան, Տիգրան Ասատրյան, Արմեն Վահրամյան, Արթուր Շարաֆյան, Աշոտ Թադևոսյան, Կարեն Մովսիսյան, Լիլիթ Սողոմոնյան, Աշոտ Խաչատրյան, Վարդան Ոսկանյան:
Ժամանակակից հայկական գեղանկարչության ցուցահանդեսը «Հայաստան» տաղավարում կտևի մինչև 2021 թվականի հոկտեմբերի 18-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը, ՎԴՆԽ -ում գտնվող «Հայաստան» տաղավարը և ՀՀ նկարիչների միությունը՝ ի դեմս դրա նախագահ Սուրեն Սաֆարյանի: Ցուցահանդեսի համադրողն է նկարչուհի Արմինե Թումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները