Որոտան համայնքի ղեկավարի գործը դատարանում է
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան համայնքի ղեկավար Սուրիկ Օհանջանյանի գործը դատարանում է։ Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, գործը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը։
Ըստ մեղադրական եզրակացության, Սուրիկ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական ղեկավարը, 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստան կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար Գորիս համայնքի Որոտան բնակավայրի բնակիչ Արգինա Գալստյանին տվել է կաշառք:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Նա կալանավորվել էր: Ավելի ուշ Ս. Օհանջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Որոտան համայնքի ղեկավարն ազատության մեջ է
- Էդգար Ղազարյան. Որոտանի ղեկավարը և նրա տեղակալը, նախքան ադրբեջանցիների գործողությունները, կալանավորվել են
- Հրայր Թովմասյան. Որոտանի բնակիչների խոսքից ակնհայտ է՝ իրենք նման բան չեն ասել, թե իրենց ընտրակաշառք է առաջարկվել
- Որոտանցիներ. Իրավապահները փորձել սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավարի դեմ
- Ամրամ Մակինյան. Որոտանում դեռ «հանդգնում» են տանը զենք պահել…
- Դատախազությունը պարզաբանում է, թե ինչու է խուզարկվում Որոտան համայնքի ղեկավարի տունը
- Յոլյան. Որոտանի վարչական ղեկավարի տունն են խուզարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա