Ուկրաինայում ցանկանում են ՌԴ ԱԴԾ-ն և Գլխավոր շտաբը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության և «Հանուն ապագայի» խմբի պատգամավորները խորհրդարան են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են ահաբեկչական կառույցներ ճանաչել ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ գլխավոր շտաբի վարչությունը: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է տարածվել Ուկրաինայի խորհրդարանի կայքում:
Ընդ որում, բանաձևի տեքստը դեռ չի հրապարակվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Գերագույն ռադան կհրավիրվի արտահերթ նիստ, որի շրջանակներում կդիտարկվի ԱՄՆ-ի Կոնգրեսին դիմելու հնարավորությունը` երկիրն ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով:
Ընդդիմադիր «Եվրոպական համերաշխություն» խմբակցության ուկրաինական խորհրդարանի անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն ասել է՝ Ուկրաինային համապատասխան կարգավիճակ տալը Կրեմլին ցույց կտա, որ Ուկրաինան ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է Արևելյան Եվրոպայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա