Ինչո՞ւ միասեռականին չենք պարտադրում բանակում ծառայի, բայց մարդկանց ստիպում ենք պատվաստվել, Ռուբեն Մելիքյան
«Այն բոլոր մարդիկ, ովքեր պատվաստման գործընթացի մեջ են մտնում, նրանք կամա թե ակամա մեծ գիտափորձի մեջ են ներքաշվում»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և փաստեց, որ պատվաստանյութերն ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեն և մարդիկ տեղյակ չեն, թե դրանք ինչպիսի ազդեցություն ունեն իրենց առողջության վրա:
Նա հայտարարեց, որ հնարավոր չէ պնդել, որ պատվաստումները վտանգավորություն չունեն:
Նկատելով, որ պատվաստվելուց հետո դեպքեր կան, երբ մարդիկ կրկին հիվանդանում են, լինում են նաև մահվան ելքեր՝ Մելիքյանը հայտարարեց, որ հնարավոր չէ պնդել դրանց անվտանգության մասին:
«Մենք գործ ունենք այն իրավիճակի հետ, որ իսկապես վտանգը մեծ է, բայց մյուս կողմից յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է ընտրի, թե պիտանի համարում է տվյալ միջոցը, թե ոչ»,-ասաց իրավապաշտպանը և եկավ այն եզրակացության, որ արդյունքում ստացվում է, որ մարդուն ստիպում են մասնակցել մի գիտափորձի, բայց դրա պիտանելիությունը դեռ ապացուցված չէ, պարզված չէ նաև, թե այն ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա 5 կամ 10 տարի հետո:
Մելիքյանը հայտնեց, որ այն ուղիղ խախտում է Սահմանադրությունը, որի մասին արդեն իր շատ գործընկերներ խոսում են, քանի որ ստիպողաբար պատվաստելը չի կարող չսահմանափակել մարդու իրավունքները, իսկ իշխանությունները, ըստ նրա, Առողջապահության նախարարության ենթաօրենսդրական ակտով, հետո նաև օրենքի նախագիծ բերելով՝ քաղաքացիներին ստիպում են երկու շաբաթը մեկ անհամաչափ ծախսեր կատարել՝ թեստավորվել, կամ էլ պատվաստվել:
«Մենք ունենք մեր Սահմանադրությունը և ստիպողաբար պատվաստելն ուղիղ հակասության մեջ է դրա հետ»,-հայտարարեց իրավապաշտպանը և հավելեց, որ պետք է թողնել քաղաքացիների ընտրությանը:
Նա նաև պնդեց, որ իշխանությունների այս քաղաքականությունը շարունակվելու դեպքում կարող են այնպիսի իրավիճակի առաջ կանգնել, որ մարդկանց աշխատելու իրավունքները համատարած խախտվեն և բերեց օրինակ. «Այդ ինչո՞ւ մենք չենք կարող մարդուն ստիպել, որ նա գնա բանակում ծառայի, եթե նա միասեռական է, կամ այլ կրոնական համոզմունքների ներկայացուցիչ է: Ինչո՞ւ նրանց չենք կարողանում համոզել, որ շատ ավելի կարևոր հանրային պարտականություն է հայրենքի պաշտպանությունը, բայց մարդուն կարող ենք ստիպել գնալ և իր համար ոչ վստահելի պատվաստանյութավ պատվաստվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան