Քաբուլի փողոցներում ծանր կրակահերթեր են՝ Պակիստանի ու թալիբանի դեմ բողոքի ցույցերի ճնշման համար
Աֆղանստանի մայրաքաղաքում զանգվածային կրակոցներ են հնչել, երբ թալիբները որոշել են ճնշել բողոքի ցույցերը։ Այս մասին հաղորդում է Euronews-ի թղթակիցը Քաբուլից:
Թալիբները սկսել են կրակել Քաբուլում Պակիստանի դեմ բողոքի ցույցը ցրելու համար և լրագրողներին ասել են, որ դադարեցնեն նկարահանումները:
Տասը րոպե անընդմեջ կրակոցներից հետո փողոցը հանգիստ է եղել։
Օգոստոսի կեսերին թալիբները գրավեցին Աֆղանստանի մայրաքաղաքը։ Նրանք երկուշաբթի օրը հայտարարեցին, որ գրավել են Փանջշերի հովիտը՝ թալիբների դեմ պայքարող վերջին նահանգը:
Ահմադ Մասուդը, որն այնտեղ գլխավորում էր դիմադրության մարտիկներին, կոչ արեց «ազգային ապստամբության» դիմել թալիբների դեմ:
Հաղորդվում էր նաև, որ թալիբները Փանջշերում հաջողություններ է գրանցել՝ Պակիստանի բանակի հետախուզության ղեկավարի` Քաբուլ այցից հետո։
Moment fire break out during protest in Kabul pic.twitter.com/nk9Us0Ok2Q
— Anelise Borges (@AnneliseBorges) September 7, 2021
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Փանջշերում «խաղադրույքը» շատ բարձր է
- Աֆղանստանի դիմադրության ուժերը ժխտում են «Թալիբանի» կողմից տարածված Փանջշերը վերահսկելու մասին լուրը
- Թալիբանը Փանջշերում հաջողություններ է գրանցում՝ Պակիստանի բանակի հետախուզության ղեկավարի` Քաբուլ այցից հետո․ իրանագետ
- Համիդ Քարզայը երկխոսության կոչ է անում Թալիբանի և Փանջշիրի դիմադրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան