Կաշառքի գործով դատապարտված փոխնախարարը պարգևատրվել է ՊՆ հուշամեդալով. Yerevan.Today
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նախօրեին պետական բարձր պարգև է շնորհել «սպիտակ բանակի» հերոսներին:
Yerevan.Today-ը բացահայտել է, որ պարգևատրվածների մեջ է եղել նաև կաշառքի գործով առաջինը կալանավորված հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Դավթյանը:
«2018-ի իշխանափոխությունից հետո նա զբաղեցնում էր Առողջապահության այդ ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի տեղակալի պաշտոնը, մեկ տարի անց 2019-ի ապրիլին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեց՝ իր իսկ աշխատասենյակում ստացած խոշոր չափի կաշառքի համար:
Խիստ ուշագրավ է, որ Արսեն Դավթյանը 44-օրյա պատերազմին ռազմի դաշտ ոտք չի դրել, սակայն չգիտես ում շնորհիվ՝ հայտնվել է պատերազմի ընթացքում զինծառայողների կյանքեր փրկած բուժաշխատողների արժանավորների ցուցակում, որը հաստատել ու ՊՆ գերատեսչական մեդալի է առաջադրել Առողջապահության նախարարությունը»,-գրում է աղբյուրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Կոռուպցիա չկա բղավելով՝ առողջապահության փոխնախարարին բռնեցին՝ կաշառքը ձեռքին». Գևորգ Գրիգորյան
- Կաշառք վերցրած առողջապահության փոխնախարարը կալանավորվել է
- ԱԱԾ-ն մանրամասներ հրապարակեց առողջապահության փոխնախարարի ձերբակալությունից
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում