«Հրապարակ». Գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո և գրեթե չի կարողանում քայլել։ Արդեն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննության էլ չեն տանում, սպասում են վիճակը փոքր-ինչ կայունանա։ Սեպտեմբերի 3-ին գեներալի 57-ամյակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյանի մտերիմներն անգամ ներկա չեն եղել։
Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի և վերջին տարիներին պարբերաբար բուժվում էր արտասահմանում։ Սակայն վերջին ուղևորությունից կարճ ժամանակ անց վիճակը վատացել է, և Իզմիրլյան ԲԿ-ում են մի քանի վիրահատություններով փոքր-ինչ բարելավում ապահովել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան