«Հրապարակ». Փոխատեղումներ՝ պետական համակարգում
«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը, որն այս պաշտոնին նշանակվել էր 2019թ․ հուլիսի 11-ին։ Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Կարեն Սարգսյանն էլ ազատվեց Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, որին նշանակվել էր 2020 թ․ փետրվարի 6-ին:
Նրանք երկուսն էլ, մեր տեղեկություններով, տեղափոխվելու են այլ պաշտոնի։ Մասնավորապես, Սարգսյանը, որն օրեր առաջ Ազգային ժողովում հարձակվել էր ընդդիմության վրա և մատը թափ տալով բոցաշունչ ելույթ էր ունենում, նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ՝ տարածքային կառավարման նախարար նշանակված Գնել Սանոսյանի փոխարեն։ Իսկ Գոյունյանը, որից, ի դեպ, համակարգում շատ դժգոհ են, մեր տեղեկությամբ, գնալու է Պետեկամուտների կոմիտե, քանի որ մոտ է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։
Բացի այդ, ասում են՝ նաև արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը չի ցանկացել աշխատել նրա հետ։ Նախնական տեղեկությամբ՝ Արթուր Գոյունյանը նշանակվելու է ՊԵԿ նախագահի՝ իրավական ոլորտը համակարգող տեղակալ։ Մինչև երեկ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արշակ Գասպարյանը, որն օրվա վերջում ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Շուտով, հավանաբար, կլինի նաև Գոյունյանի նշանակումն այդ աթոռին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին