07.09.2021. Վարանդայում հայկական կողմի երկու աճյուն է հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է հայկական կողմի ևս 2 զինծառայողի աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- 6.09.2021 - Հադրութի շրջանում հայտնաբերվել է հայկական կողմի ևս մեկ աճյուն
- 04.09.2021. Ջրականում հայկական կողմի մեկ աճյուն է հայտնաբերվել
- 3.09.2021- Հադրութի շրջանում հայտնաբերել է հայկական կողմի՝ 1 զինծառայողի աճյուն
- Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
- 01.09.2021. Ջրականի շրջանում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն