ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Տաջիկստանի և Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ
ՀԱՊԿ համատեղ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովն ասել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ այդ մասին նա հայտարարել է Ղրղզըստանում ՀԱՊԿ-ի «Ռուբեժ-2021» հավաքական արագ տեղակայման ուժերի վարժանքների բացման արարողության ժամանակ:
«Ամենաանբարենպաստ իրավիճակը մնում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, որը զարգանում է Աֆղանստանում «Թալիբանի» իշխանությունը զավթելու ֆոնին, որը սահմանակից է Տաջիկստանի Հանրապետությանը: Տարածաշրջանը պահպանում է միջազգային ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության բարձր մակարդակ», ասել է նա:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտարարել էր, որ Աֆղանստանի նոր կառավարությունն անցումային է լինելու: Աֆղանստանում կառավարման ձևի մասին կհայտարարվի կառավարության կազմի հաստատումից հետո, ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանը հայտարարել է, որ շահագրգռված է ՌԴ-ի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերությունների մեջ
- Աֆղանստանի դիմադրության ուժերը ժխտում են «Թալիբանի» կողմից տարածված Փանջշերը վերահսկելու մասին լուրը
- «Թալիբան»-ն ուրբաթ կհայտարարի նոր կառավարության կազմավորման մասին