Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանական համալիր
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորների անվտանգությունը Արցախի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելելիս: Լուրը հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմը Ամարասի համալիրում իրականացնում է ուխտավորների անվտանգության ապահովման խնդիրը: Ուխտավորները ժամանում են ինչպես կենտրոնական շարասյունով, այնպես էլ անձնական մեքենաներով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը:
Ըստ հաղորդագրության՝ խաղաղապահները ապահովում են ուխտավորների անվտանգությունը ճանապարհին, Ամարասի վանական համալիր մտնելու և եկեղեցական ժամերգությունների ժամանակ:
«Մենք եկել էինք Հայաստանից, շատ էինք ուզում գալ, բայց վտանգի և գալու հնարավորության հետ կապված խնդիրներ կային, սակայն խաղաղապահների շնորհիվ մենք կարողացանք խաղաղությամբ գալ այստեղ: Խաղաղապահները շատ հարգալից են մեզ հետ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում: Մենք ամբողջ ճանապարհը հանգիստ անցանք, պարզապես մեզ համար հոգեբանորեն ծանր է, բայց մենք տեսնում ենք, որ խաղաղապահները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, և մենք դրանից մեզ հարմարավետ ենք զգում: Նրանք շատ մեծահոգի են և նույնիսկ հայերենով հետաքրքրվում էին մեր բարեկեցությամբ: Շնորհակալ եմ նրանց դրա համար»,-ասել է ուխտագնաց Գայանե Մխիթարյանը:
«Խաղաղապահների շնորհիվ անվտանգության առումով այժմ ամեն ինչ կարգին է, յուրաքանչյուր հիմնական ծիսակատարության ժամանակ նրանք այստեղ են: Եկեղեցական արարողությունները կատարվում են խաղաղ պայմաններում: Ես գրեթե մշտապես ապրում եմ այստեղ, ուխտավորները գալիս են տարբեր վայրերից: Ամեն դեպքում, Ռուսաստանը միշտ այստեղ է եղել: Տեսնելով ռուսական դրոշները՝ մենք մեզ ազատ ենք զգում, զգում ենք բարեկամություն և, որ ամենակարևորն է՝ անվտանգություն»,-ասել է Ամարասի սարկավագ Վիլեն Գրիգորյանը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահները Ստեփանակերտից դեպի Մարտունու շրջան են ուղեկցել ուխտավորներին, որոնք մասնակցեցին Հայ Առաքելական եկեղեցու վանքում մատուցված պատարագին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ապահովում են աշխատանքի անվտանգությունը՝ Արցախի հեռավոր շրջաններում բջջային կապի և ինտերնետի վերականգնման համար
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների այցն Ամարասի վանական համալիրներ
- Ռուս խաղաղապահները ավելի քան 100 ուխտավորի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ
- Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
- Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավոր այցելել է Ամարաս
- Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր