Արմեն Աշոտյան. Շարունակելու ենք հետևողականորեն պայքարել մեր գերեվարված հայրենակիցների ազատության համար
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Բրյուսելում բազմաթիվ կարևոր հանդիպումներ ունեցանք մեր ազգային առաջնահերթությունների օրակարգով։
Բոլոր հանդիպումներին, ինչպես նաև ԵԺԿ Քաղաքական համաժողիվի նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը։
Այս աշխատանքի մի փոքր, բայց կարևոր արդյունքներից մեկը ներկայացնում եմ ստորև։
ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարևորագույն ուղղություններից մեկը։
Հաղորդագրության մեջ նաև ասվում է.
«ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակից։
Ընդգծվեց Եվրոպական կառույցների կողմից նորացված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների վերադարձն ապահովելու համար»։
Շարունակելու ենք հետևողականորեն պայքարել մեր գերեվարված հայրենակիցների ազատության համար՝ բոլոր միջոցներով և ուղղություններով։
Հ.Գ. Շնորհակալություն իրավաշտպան Սիրանուշ Սահակյանին տեղեկատվություն տրամադրելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ. Ցանկանում ենք ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով դրական դինամիկա
- Գերիների իրական թվի չհրապարակումը բերեց լրացուցիրչ զրկանքների
- Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
- Սերժ Սարգսյան. Եթե ինքը զինվորին հարգում է, թույլ կտա՞, որ ադրբեջանցին գա ու գերի վերցնի՞ զինվորին, ծաղրի՞ նրան