Թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն․ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»։ ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, մեկնաբանելով Sputnik Արմենիա» լրատվական գործակալության նշված հարցը, ասել է․
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Տիգրան Աբրահամյան
- Բաքուն և Անկարան կրկին համատեղ զորավարժություններ են անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան