Մադրիդի կենդանաբանական այգում պանդան երկվորյակ է ծնել
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենդանաբանական այգու պանդան երկվորյակների է լույս աշխարհ բերել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Պանդայի կծկումները սկսվել են 4։00 -ին, առաջին ձագը հայտնվել է 8։30 –ին, ժամը 12.00 -ից հետո ծնվել է երկրորդը:
Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մայրն ու երեխաները լինելու են անասնաբույժների հսկողության ներքո, և նրանք չեն ցուցադրվելու ոչ լրագրողներին, ոչ հանդիսատեսին։
Երկուշաբթի օրը նորածինները պետք է հետազոտվեն անասնաբույժների կողմից, այդ թվում ՝ Չինաստանի Չենգդու քաղաքի հսկա պանդաների հետազոտության և բուծման կենտրոնի երկու մասնագետների կողմից: