Դատարանում ժամանակին Փաշինյանին դատում էին դասախոսին վատ ձևով վիրավորելու համար. Ռուբեն Մելիքյան
«Շրջանառվող օրինագիծն ընդունելու դեպքում հոկետեմբերի 2-ից հետո դատարանները կարող են ծանրաբեռնվել, եթե մարդիկ համատարած վիճարկեն պարտադիր պատվաստվելու որոշումը»,- ասուլիսի ժամանակ հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իշխանությունների հեղինակած օրինագծին, որով գործատուներին և մի շարք պաշտոնյաներին ստիպելու են պատվաստվել:
Իրավապաշտպանը քիչ հավանական համարեց, որ այդ օրինագծի համար ՀՀ նախագահը դիմի ՍԴ, բայց հավանական համարեց ԱԺ ընդդիմության դիմելը:
Անդրադառնալով պետական ծառայողներին պարտադիր պատվաստում նախատեսող օրինագծի դրույթներին՝ Ռուբեն Մելիքյանը նկատեց. «Այնտեղ ասվում է, պետական ծառայողը, օրինակ՝ պատգամավորի օգնականը կարևոր պետական գործառույթ է իրականացնում և եթե հանկարծ նա վարակվի, ապա պետական գործառույթի իրականացումը կվտանգվի: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ եք այդ ցանկից հանել ՀՀ նախագահին, վարչապետին և պատգամավորներին»:
Մելիքյանը ենթադրեց, որ նման մոտեցում է արվել, քանի որ չպատվաստվելու դեպքում պատգամավորի օգնականին կարող են գրչի մի հարվածով աշխատանքից հեռացնել, իսկ պատգամավորներին, վարչապետին և նանխագահին՝ ոչ:
«Մարդիկ, օրինակ՝ պատգամավորի օգնականը կարող է հարց տալ, թե ինքն է՞ ավելի կարևոր պետական գործառույթի իրականացնում, թե պատգամավորը, ըստ օրինագծի՝ ստացվում է, որ ինքը»,-ասաց Մելիքյանը և հավելեց. «Սա ներկայումս մեր երկրում իշխանություն իրականացնող մարդկանց հեղինակային իրավունքին չի պատկանում, մենք չենք կարող ասել, որ նրանք հատուկ բաներ են անում, չեմ բացառում, որ այն միջազգային կազմակերպությունների կողմից պարտադրանքի արդյունք է, ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ այս ոլորտում, քանի որ մենք ունենք ինքնիշխանության խնդիր, բառիս լայն իմաստով մենք չենք որոշողը»:
Իրավապաշտպանը գտնում է, որ հերթական անգամ հանդիպում ենք անարդարությանը, որը ՀՀ-ի թիվ մեկ խնդիրն է և չբացառեց, որ օրինագիծը սոցիալական լարվածության բերի և իշխանությունները հրաժարվեն որոշումից:
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ինքը հանդես չի գալիս պատվաստումների դեմ, այլ խոսում է մարդուն ընտրության հնարավորություն տալու մասին:
Բանախոսն անդրադարձավ նաև իշխանությունների կատարած վերջին մի քանի այլ քայլերին:
«Դատարանում ժամանակին ներկայիս վարչապետին դատում էին նրա համար, որ նա վատ ձևով վիրավորել էր համալսարանի դասախոսներից մեկին, այն ժամանակ արարքը հանցագործություն էր և Նիկոլ Փաշինյանն այն վերածեց մեծ խնդրի»,-պատմեց իրավապաշտպանը՝ անդրադառնալով այն իրաղությանը, որ ընտրություններից հետ իշխանությունները քրեականացրեցին հայհոյանքը:
Նա տեղեկացրեց, որ այն ժամանակ դատվող Նիկոլ Փաշինյանը փաստում էր, որ ինքը լրագրող է և դրա համար չի կարելի իրեն դատել, և կատարվածն այն ժամանակվա իշխանությունների սրիկայական գործելաոճն էր, իսկ այսօր Փաշինյանը վերադառնում է այդ նույն քաղաքականությանը՝ փաստորեն ասելով, որ նախկինները ճիշտ էին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան