«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով
«Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես Հայրենիք կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում:
«Հավատարիմ լինելով Արցախի հարցերով միասնական հարթակ ստեղծելու գաղափարին, ինչպես նաև նպատակ ունենալով մեկնարկել երկու հայկական պետությունների անվտանգային համակարգով մտահոգ Հայաստանի և Արցախի առողջ քաղաքական, հասարակական ուժերի և գործիչների համախմբման գործընթացը
2021թ. սեպտեմբերի 6-ին «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես Հայրենիք կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում»,- հայտնում են «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին ծանր վիրավոր, արյունահոսող, բայց միշտ ապրող և ապրեցնող մեր սրբազան հայրենիք՝ Արցախ. Վանեցյան
- Արցախում է վճռվում մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան. Վանեցյան
- Թուրքը և ադրբեջանցին ապացուցում են, որ իրենց միակ նպատակը հայ ազգի բնաջնջումն է. Արթուր Վանեցյան