Ադրբեջանը որոշել է պատվաստել նաև 16-ից 18 տարեկան դեռահասներին
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, որոշել է 16-ից 18 տարեկան դեռահասներին պատվաստել Covid-19-ի դեմ։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
Նախարարությունը նշել է, որ դեռահասները կպատվաստվեն բացառիկ դեպքերում և Ֆայզեր պատվաստանյութով:
Դեռահասների պատվաստման համար կպահանջվի ծնողներից մեկի գրավոր դիմումը, որում կնշվի պատվաստման պատճառները և երկու ծնողների գրավոր թույլտվությունը:
Նշենք, որ Վրաստանն էլ քննարկում է 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստումների հնարավորությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները