Զելենսկին ասել է, որ ամբողջ աշխարհը ծափահարում է ուկրաինական հետախուզությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աֆղանստանից մարդկանց տարհանումից հետո ողջ աշխարհը ծափահարել է ուկրաինական հատուկ ծառայություններին: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ընդհանուր առմամբ, Աֆղանստանի մայրաքաղաքից կազմակերպվել է տարհանման վեց չվերթ: Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ավելի քան 650 մարդ հեռացվել է:
Զելենսկին ընդգծել է, որ ռազմական հետախուզության սպաներն առանցքային դեր են խաղում Ուկրաինայի շահերի և անվտանգության պաշտպանության գործում:
«Իսկ Աֆղանստանում մարդկանց փրկելու գործողությունից հետո ամբողջ աշխարհը ծափահարում է ուկրաինական ռազմական հետախուզությանը»: - գրել է Զելենսկին իր սոց կայքերից մեկում։
Ռազմական հետախուզության օրը նշվում է Ուկրաինայում սեպտեմբերի 7 -ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան