
Թալիբները ծեծի են ենթարկել կանանց հանրահավաքի ժամանակ
Թալիբները ծեծել են կանանց, որոնք մասնակցել են Քաբուլում հակապակիստանյան ցույցին։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, վկայակոչելով ցուցարարներից մեկին։
Հանրահավաքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Քաբուլում՝ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի քաղաք այցելությունից հետո, որը ժամանել էր «Թալիբան» շարժման հրավերով: Ցույցը սկսվել է Քաբուլից հյուսիս և շարունակվել Պակիստանի դեսպանատան մոտ: Ցուցարարների մեծ մասը կանայք են եղել:
Ավելի ուշ ըստ տեղեկությունների, թալիբները սկսել են կրակել երթի մասնակիցներին ցրելու համար, նրանցից մեկը գործակալությանը պատմել է բազմաթիվ զոհերի մասին:
Բացի այդ, հաղորդվել է, որ թալիբները ձերբակալել են ցույցին մասնակցող մի քանի կանանց:
Հարակից հրապարակումներ`
- Փանջշիրում թալիբները մեղադրվում են Ահմադ շահ Մասուդի գերեզմանը պղծելու մեջ
- Թալիբներն գնդակահարել են 8 ամսական հղի կնոջը ամուսնու և երեխաների աչքի առաջ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին