Լիպարիտ Սիմոնյան. Զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու, որ արժանի պատիժ ստանան Դ-20 դիվիզիոնի զինվորների կործանման համար մեղավորները
Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է օրեր առաջ, ՊԲ 46492 զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։
Գոռ Գևորգյանն ասուլիսում ներկայացրել էր իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հետ կապված որոշ հանգամանքներ:
Լիպարիտ Սիմոնյանը գրում է.
«Հարուցված քրեական գործով հադիսանում եմ Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 21 զինծառայողների ծնողների /իրավահաջորդների/ ներկայացուցիչը և հարկ եմ համարում հորդորել Գ.Գևորգյանի պաշտպանին զերծ մնալ զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողներին թիրախավորելուց:
Զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին որևէ մեկը կամ որևէ քննչական մարմին չի հրամցրել, չի հորդորել և չի ուղղորդել, կատարել որևէ անձի դեմ որևէ գործողություն: Ծնողների հետևողական և փնտրողական աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է եղել պարզել իրականությունը:
Հարկ եմ համարում նշել, որ զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողները շարունակելու են հետամուտ լինել, որպեսզի մեղադրանք /ներ/ առաջադադրվեն և արժանի պատիժ ստանան նաև այն անձինք ովքեր նույնպես իրենց մեքի բաժինը ունեն Դ-20 հրետանային դիվիզիոնի զինծառայողների կործանման համար, այդ թվում Գ.Գևորգյանի պաշտպանի կողմից հիշատակված անձինք:
Հույսով եմ, որ ՀՀ քննչական մարմինները կիրականացնեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունը, բոոր մեղավորներին հայտնաբերելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա