Լևոն Սարգսյանի փաստաբանի հորդորը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել հերքում, որտեղ ասված է.
«Քիչ առաջ armdaily.am կայքում մակեդոնական անանուն աղբյուրներին հղում անելով ներկայացվել են իրականության հետ կապ չունեցող ակնհայտ սուտ տեղեկություններ այն մասին՝ իբրև ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկու ձերբակալությունը կապված է Լյովա Սարգսյանի կողմից Հայաստանից վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով դուրս գալուն օժանդակելու հետ…
Հորդորում ենք լրատվականներին չտարածել իրականությունից կտրված ակնհայտ սուտ տեղեկությունները, հակառակ պայմաններում ստիպված կլինեն դիմել արհեստավարժ փաստաբանների օգնությանը…»։
Գլխավոր դատախազությունն էլ հերքել է, որ ձերբակալված մակեդոնացի դիվանագետը ՀՀ-ից արտերկիր է փորձել տեղափոխել Լևոն Սարգսյանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա