
ԿԲ նախագահը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի հետ
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Բանկն իր գործուն մասնակցությունն է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
Մարտին Գալստյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումներին, կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և բարեփոխումներին, ներկայացրել է ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը:
Նիկոլայ Պոդգուզովը բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ ընդգծելով ԿԲ և ԵԱԶԲ արդյունավետ գործընկերության փաստը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ծրագրեր, որոնցում ԵԱԶԲ-ն կարող է դերակատարում ունենալ:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ նախագահը հանդիպել է ԵՊՏՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ
- Մասնավոր սպառման դրական աճ ենք ակնկալում, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ. ԿԲ նախագահ
- 2020 թ. տրված վարկերի 67%-ը բիզնես վարկերն են եղել. ԿԲ նախագահ
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից հետո վարկավորման տոկոսադրույքը կաճի. ԿԲ նախագահ
- ԿԲ նախագահը կանխատեսում է հետագա գնաճ
- Ներքաղաքական իրավիճակը միգուցե կարող է ազդեցություն ունենա հետագա հնարավոր ներդրումների վրա. ԿԲ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին