Հնդկաստանում 11 մարդ է հայտնաբերվել մահաբեր Nipah վիրուսի ախտանիշներով
Հնդկաստանի Կերալա նահանգում 11 մարդու մոտ ախտորոշվել է մահացու Nipah վիրուսի ախտանիշներ, նրանց վիճակը կայուն է: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին առողջապահության նախարար Վինա Ջորջի հայտարարությունը ներկայացրել է NDTV-ն:
Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտի բժշկության ֆակուլտետի պրոֆեսոր Աշուտոշ Բիսվասի խոսքով՝ պտղակեր չղջիկներն են վիրուսի կրողները: Շնչառական ախտանիշների հետ մեկտեղ, վիրուսը կարող է նաև առաջացնել ջերմություն, մկանային ցավեր, գլխացավեր, գլխապտույտ և սրտխառնոց:
«Պտղակեր չղջիկներն ապրում են որոշակի աշխարհագրական տարածքում: Եթե նրանք թռչեն այլ վայրեր, բնականաբար, այս վիրուսը կարող է տարածվել: Մենք հատուկ բուժում չունենք այս հիվանդության համար»,-ասել է նա: Բիսվասը տեղեկացրել է, որ վիրուսը արագորեն տարածվում է մարդկանց միջև:
«Մինչ այդ մենք ունեինք Nipah վիրուսի երկու բռնկում, մեկը՝ Կերալայում, մյուսը՝ Արևմտյան Բենգալում: Վերջին բռնկման ժամանակ հիվանդների մոտ 90%-ը մահացան»,-ասել է Բիսվասը:
Նա ավելացրել է, որ խնդիրը գլոբալ բնույթ ունի, և Հնդկաստանի մերձակա մի քանի այլ երկրներ, օրինակ՝ Բանգլադեշը, վիրուսի կրկնվող բռնկումներ է ունեցել:
Կերալայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին նահանգի Կոժիկոդե քաղաքում Nipah վիրուսից 12-ամյա տղայի մահվան մասին: Բժշկական խումբ էր ուղարկվել տղայի տուն այցելելու և մոտակայքում գտնվող ռամբուտանի մրգերի նմուշներ հավաքելու և վարակի աղբյուրը պարզելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները