Նիգերիայում կա գյուղ, որում կանայք և տղամարդիկ տարբեր լեզուներով են խոսում
Նիգերիայի Յուբանգ գյուղական համայնքում կանայք և տղամարդիկ, որքան էլ դժվար է հավատալ, տարբեր լեզուներով են խոսում: Այս մասին գրում է «odditycentral.com»- ը։
Գյուղի բնակիչներն ասում են, որ կանայք Վեներայից են, իսկ տղամարդիկ՝ Մարսից:
Այնքան էլ հստակ չէ, թե ինչ քանակի բառեր կամ արտահայտություններ են տարբերվում կանանց և տղամարդկանց խոսքում, սակայն նրանք տարբեր կերպ են արտահայտում նույն միտքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդաբան Չի Չի Յունդիի խոսքով՝ կանայք և տղամարդիկ, ապրելով միևնույն համայնքում և միասին մեծանալով, արտահայտվում են երկու տարբեր բառապաշարով:
«Կան բազմաթիվ բառեր, որ տղամարդիկ և կանայք համատեղ են օգտագործում, սակայն կան նաև այնպիսի բառեր, որոնք բոլորովին տարբեր են: Այդ բառերը տարբեր կերպ են հնչում, դրանց տառերը նույնպես տարբեր են»,- մեկնաբանել է մասնագետը:
Հատկանշական է, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ կարողանում են հիանալիորեն հասկանալ միմյանց, քանի որ թե տղաները, թե աղջիկները մեծանալով լսում են ինչպես հոր, այնպես էլ մոր խոսքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում