ՌԴ բնակիչը բռնաբարել և սպանել է 2 դպրոցական աղջկա
Ռուսաստանի Կեմերովի մարզի Կիսելևսկ քաղաքում ձերբակալել են 41-ամյա բնակչին՝ երկու դպրոցահասակ աղջկա բռնաբարության և սպանության կասկածանքով, որոնք անհետացել էին սեպտեմբերի 6-ին: Այս մասին գրում է «ԼԵՆՏԱ»-ն։
Տղամարդը խոստովանել է, որ բռնաբարել է աղջիկներին և խեղդել է նրանց: Ձերբակալվածն իրավապահներին ցույց է տվել սպանության տեղը և թե որտեղ է պահել մարմինները: Նրան պատրաստվում են հարցաքննել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դպրոցականներին վերջին անգամ անծանոթ տղամարդու հետ են տեսել, որը նրանց համար քաղցրավենիք էր գնում նրանց համար: Այնուհետև տղամարդը նրանց տարել է ավտոտնակների կողմը:
Կասկածյալը նախկինում դատապարտված է եղել սեռական բնույթի ոտնձգությունների մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում