Վարդան Ոսկանյան. Փանջշերում «խաղադրույքը» շատ բարձր է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Աֆղանստանի Փանջշերում ծանր մարտեր են ընթանում։
Պակիստանյան ԱԹՍ-ների, զինվորական հրահանգիչների և հատուկ ծառայությունների աջակցությամբ թալիբները դեռևս չեն կարողանում կոտրել փանջշերյան դիմադրությունը, որի մարտիկները, ելնելով Փանջշերի աշխարհագրության առանձնահատկություններից, կիրառում են ուշագրավ մարտավարություն։
Թալիբական մոտ 12 հազարանոց ուժերը մուտք են գործել փանջշերցիների կողմից լքված ձորակների բնակավայրեր, որոնց բնակիչները՝ ներառյալ նաև կանայք ու երեխաները, տեղափոխվել են լեռներ, և ձորակների երկու կողմերի լեռնալանջերից ենթարկվում են փանջշերյան մարտիկների հուժկու հարձակումների՝ տալով մեծ կորուստներ և հայտնվելով շրջափակման մեջ։
«Խաղադրույքը» շատ բարձր է. եթե թալիբները Փանջշերում պարտվեն, ապա կկորցնեն ամբողջ Աֆղանստանը։
Ի դեպ, նույնը կլինի նաև Պակիստանի հետ, որը կստանա թշնամական Աֆղանստան»։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները հրավիրել են մի քանի երկրներին Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման արարողությանը
- Թալիբանը հայտարարել է, որ շահագրգռված է ՌԴ-ի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերությունների մեջ
- Աֆղանստանի դիմադրության ուժերը ժխտում են «Թալիբանի» կողմից տարածված Փանջշերը վերահսկելու մասին լուրը
- Իրանը սատարում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը
- Թալիբանը Փանջշերում հաջողություններ է գրանցում՝ Պակիստանի բանակի հետախուզության ղեկավարի` Քաբուլ այցից հետո․ իրանագետ
- Պակիստանի բանակի սպա է սպանվել է Աֆղանստանին սահմանակից տարածքներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան