Փանջշիրում թալիբները մեղադրվում են Ահմադ շահ Մասուդի գերեզմանը պղծելու մեջ
Աֆղանական լրատվական ծառայություններից մեկի նախկին ղեկավար Համիդ Հայդերը հայտարարել է, որ թալիբները պղծել են ահաբեկիչների կողմից սպանված Հյուսիսային դաշինքի ղեկավար Ահմադ Շահ Մասուդի գերեզմանը՝ Փանջշիր նահանգում:
Պաշտոնյաներն առայժմ չեն արձագանքել այդ դեպքի վերաբերյալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Թալիբանի կողմնակիցները մեկ ամիս առաջ ուժեղացրել են հարձակումը կառավարական ուժերի դեմ և օգոստոսի 15 -ին մտել Քաբուլ: Հաջորդ օրը նրանք հայտարարել են, որ պատերազմն ավարտված է, և նահանգում կառավարման ձևը պարզ է դառնալու մոտ ապագայում:
Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանի դիմադրության ուժերը ժխտում են «Թալիբանի» կողմից տարածված Փանջշերը վերահսկելու մասին լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան