Եկամտային հարկի գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խիստ կարևորում եմ այս հարթակի ներդրումը, քանի որ վերջինիս ներդրման արդյունքում՝
1.Շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ։
2.Էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետները․ գործող 19 աշխատանքային օրվա փոխարեն եկամտային հարկի գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Հ.Գ. մինչ էլեկտրոնային հարթակի տեղադրումը աշխատում ենք վերադարձի պրոցեսը ավելի արագ կազմակերպելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրոնային հարթակ՝ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով
- Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում