«Հրապարակ». Գույքի բռնագրավման համար 30-ամյա վաղեմության ժամկետի սահմանումը հակասության մեջ է մտնում տարբեր իրավանորմերի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով իշխանություններն ամրագրել են, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը ենթակա է բռնագանձման, եթե, իհարկե, դատարանն ապացուցի դրա ապօրինի լինելը, սակայն այս օրենքին առնչվողների և պոտենցիալ «շահառուների» մեծ մասը վստահ է, որ ՀՀ օրենսդրության այլ սահմանումներն իշխանությանը թույլ չեն տալու հասնել ուզածին և խլել իրենց գույքը, եթե անգամ չկարողանան ապացուցել դրա ծագման օրինականությունը։
Բանն այն է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Այս մասին ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում:
Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Գույքի բռնագրավման համար 30-ամյա վաղեմության ժամկետի սահմանումը հակասության մեջ է մտնում տարբեր իրավանորմերի հետ, որոնք կարող են վիճարկվել ՍԴ-ում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: