ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրավիրված ասուլիսում ներկայացնում է ՄԻՊ արտահերթ հատուկ հրապարակային զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում:
Զեկույցը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:
Արման Թաթոյանն ասաց, որ զեկույցն ամբողջությամբ հիմնված է ապացույցների վրա, ունի բացառիկ հիմնավորվածություն:
«Զեկույցի կազմման բոլոր աշխատանքները, վերլուծությունները, հետազոտությունները կատարվել են միջազգայնորեն ընդունված մեթոդներով ու սկզբունքներով, որի շնորհիվ ապահովվել է բարձր հավաստիություն»,- նշեց Թաթոյանը:
Նա նշեց, որ զեկույցը շարադրված է միանգամից անգլերենով, ասուլիսից հետո կհրապարակվի բոլոր փաստերով հանդերձ, փաստեր, որոնք վերաբերում են թե քաղաքացիական անձանց, թե ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքին:
«Այդ փաստերը տարբեր աղբյուներից ստացած ինֆորմացիայով ստուգվել են, դրա համար, վստահաբար պնդում ենք, որ զեկույցն ունի այս առումով ամենաբարձր աստիճանի հիմնավորում»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
- Մաճկալաշենի գերեվարված բնակիչն ադրբեջանցիների կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. Արցախի ՄԻՊ
- Freedom House-ն Ադրբեջանին․ Համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ հետաքննելու հայ գերիների նկատմամբ խոշտանգումների զեկույցները
- «Հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»
- Human Rights Watch. Ադրբեջանում կալանքի տակ գտնված հայ ռազմագերիները խոշտանգումների են ենթարկվել
- Պատրաստ է հայ գերիների նկատմամբ խոշտանգումների ու դաժանությունների հարցերով 5-րդ զեկույցը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան