Բայդենը կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կփորձեն համաձայնության գալ թալիբների հետ
Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Պակիստանը կփորձեն համաձայնության գալ արմատական «Թալիբան» շարժման հետ (արգելված է Ռուսաստանում): Այս կարծիքը երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներ մեկնելուց հետո Սպիտակ տանը։ Այս մասին գրում է Tass-ը։
Հարցին, թե մտավախություն ունի՞, որ Չինաստանը կարող է ֆինանսավորել թալիբներին, Բայդենը պատասխանել է, որ Չինաստանը լուրջ խնդիրներ ունի թալիբների հետ:
«Նրանք կփորձեն որոշ համաձայնագրեր մշակել թալիբների հետ, վստահ եմ, ինչպես նաև Պակիստանը, Ռուսաստանը, Իրանը: Նրանք բոլորը փորձում են պարզել, թե ինչ անել հիմա։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կլինի»,- ասել է Բայդենը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա