Գեղամ Նազարյան. Փաշինյանի հայտարարությունը ցինիզմ ու սրբապղծություն է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգար Նազարյանը զոհվել է Արցախի պատերազմում, ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը.
«Պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը և հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։
Առայժմ այսքանը։ Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում