Էդգար Ղազարյան. Ցավում եմ այս ամենը հանդուրժող հասարակության համար
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, արձագանքելով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անկախության տոնի գունագեղ տոնակատարությունը նվիրվում է Արղախի պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին, գրում է.
«Հայաստանի Հանրապետության կազմավորման ողջ ընթացքում պետության և հանրային կյանքի պաշտպանության և զարգացման գործում որևէ դերակատարում չունեցած անվաստակ մեկը, որը կարողացավ միայն զանգվածաբար խաբել և մոլորեցնել հասարակության մեծ մասին, անազնվորեն զավթել ժողովրդի իշխանությունը և այն ծառայեցնել թշնամու շահերին, կործանել պետականությունը և դառնալ տասնյակ հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ, որոշել է ցինիկաբար ծաղրել բոլորին։
Անկախ պետականությունը 21-րդ դարում կործանելու առթիվ անկախության 30-րդ տարեդարձի օրը կազմակերպում գունագեղ տոնակատարություն` իբրև Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակի արարողություն, անգամ նրանց ում մասունքները մինչև օրս մնացել են մարտերի դաշտերում և անտառներում, դիահերձարանների հատակներին և սառնարաններում։
Ցավում եմ այս ամենը հանդուրժող հասարակության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Գունագեղ տոնակատարություն՝ Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին. Նիկոլ Փաշինյան
- Գեղամ Նազարյան. Փաշինյանի հայտարարությունը ցինիզմ ու սրբապղծություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան