Թբիլիսիի բնակիչը ձերբակալվել է Ավստրալիայի քաղաքացուն սպանելու համար
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բացահայտել է ամռանը Թբիլիսիում Ավստրալիայի քաղաքացու սպանության գործը: Չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ Թբիլիսիի ոստիկանության վարչության փոխտնօրեն Կախա Մուրադաշվիլի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ Ավստրալիայի քաղաքացի, 31-ամյա Շանեյ Բրուքի սպանության մեղադրանքով կալանավորվել է Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիի բնակիչ Ռ.Մ.-ն՝ ծնվել է 1988 թ.:
Ավստրալիայի քաղաքացու դին ոստիկանները գտել են հուլիսի 31-ին Թբիլիսիի Մթածմինդա լեռան լանջին: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, Բրուքը մոտ մեկ տարի ապրել է Վրաստանում և անգլերեն է դասավանդել:
Ինչպես նշել է Մուրադաշվիլին, կալանավորի մեղքն անհերքելիորեն հաստատվում է գենետիկական հետազոտության եզրակացությամբ: Նրան սպառնում է 7-ից 15 տարվա ազատազրկում:
Գործով հարցաքննվել է ավելի քան 200 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա