Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը մեկնում է Լիտվա
Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 10-ից 12-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի միջազգային մրցաշարի։ Այս մասին տեղեկանում ենք հավաքականի ֆեյսբուքյան էջից։
16-րդ անգամ անցկացվող ավանդական մրցաշարում այս տարի հանդես կգան 10 լրագրողական թիմեր Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից, Մարոկկոյից և Լիտվայից (5 թիմ)։ Մրցաշարը տեղի կունենա մեկ օրում և բոլոր թիմերը 12 րոպե տևողությամբ խաղերում կմրցեն իրար հետ:
Մրցաշարի կազմակերպիչն է Լիտվայի լրագրողների միությունը: Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի 11 խաղացողներով:
Մրցաշարի ավարտին մասնակից թիմերը ներկա կլինեն սեպտեմբերի 12-ին Կաունասում մեկնարկող ֆուտզալի աշխարհի առաջնության բացման արարողությանը։
Ավելի մանրամասն ՝ այստեղ։