Հայկ Մամիջանյան. Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը.
«Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար:
Այդ հայտարարությունները ինքը «պարտավորվել է» անել՝ նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի Հանրապետություն» բառերը, չթողնել, որ բարձրաստիճան պաշտոնյա մասնակցի Արցախի անկախության միջոցառումներին և այլ հայրենադավ պարտավորություններ:
Օրեր շարունակ մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը կառավարության նիստին հաճոյանում է թշնամուն:
Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Ցավում եմ այս ամենը հանդուրժող հասարակության համար
- Գունագեղ տոնակատարություն՝ Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին. Նիկոլ Փաշինյան
- Գեղամ Նազարյան. Փաշինյանի հայտարարությունը ցինիզմ ու սրբապղծություն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին