«Հրապարակ». Եկել է իշխանությունը վայելելու ժամանակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար նույնպես քաղաքական ճգնաժամն անցյալում է, եկել է հետպատերազմական զրկանքներից հրաժարվելու և իշխանական հաճույքները վայելելու ժամանակը։
Օրերս Արցախի նախագահն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին և ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ է հատկացրել, մինչդեռ, հիշեցնենք, պատերազմից հետո՝ այս տարվա հունվարին, որոշում էր կայացրել՝ հավաքագրել բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բոլոր թանկարժեք ծառայողական մեքենաները, աճուրդով վաճառել և ստացված գումարներն ուղղել պատերազմից հետո առկա սոցիալական անթիվ խնդիրների լուծմանը։
Ավելին, մարտին աճուրդի առաջին փուլն էր տեղի ունեցել, 6 ավտոմեքենա էին վաճառքի հանել, հավաքել էին նաև Թովմասյանի, ՊԲ հրամանատարի ավտոմեքենաները։ Իսկ հիմա ավելի թանկարժեք մեքենաներ են նրանց հատկացրել՝ Արզումանյանին տրամադրել են Տոյոտա Լենդ Կրաուզեր-200, իսկ Արթուր Թովմասյանին ԱԱԾ նախկին պետ Կամո Արզումանյանին, ապա պետնախարարին սպասարկող ծառայողական մեքենան են հատկացրել։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա պատերազմից հետո էլ առանձնապես խնայողությունների չի տրվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին