ԵՄ-ն և Իրանը շահագրգռված են միասին աշխատել տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ քննարկել է իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման կարևորությունը:
«Ես Իրանի նախագահի հետ քննարկեցի Աֆղանստանում զարգացումները և Իրանի միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման կարևորությունը Համատեղ Գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀP) լիարժեք վերականգնման համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Միշելը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա հավելել է, որ ԵՄ-ն և Իրանը շահագրգռված են միասին աշխատել տարածաշրջանային և գլոբալ հարցերի՝ ներառյալ Աֆղանստանի իրավիճակի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա