ՌԴ Պետդումայում մանկապիղծների համար մահապատիժ կսահմանեն
Ռուսաստանում մանկապիղծների համար անհրաժեշտ է վերադարձնել մահապատիժը: Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Միխայիլ Եմելյանովն առաջարկել է վերացնել համապատասխան մորատորիումը: Այս մասին գրում է «ԼԵՆՏԱ»-ն։
Այսպիսով, Եմելյանովը մեկնաբանել է Կիսելյովսկում երկու 10-ամյա դպրոցական աղջիկների բռնաբարումն ու սպանությունը, որը կատարվել էր նախկինում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության համար դատապարտված տղամարդու կողմից:
«Մենք կարծում ենք, որ մանկապիղծներն ու ահաբեկիչները, մանկապիղծ մարդասպանները պետք է մահապատժի ենթարկվեն, պետք է վերացնել մահապատժի մորատորիումը, անկախ Եվրոպայի խորհրդի դիրքորոշումից, և առաջնորդվել մեր երկրում առկա իրավիճակով», - ասել է նա:
Եմելյանովը հավելել է, որ մորատորիումը վերացնելու որոշումը կախված կլինի Պետդումայի նոր կազմից:
Հարակից հրապարակումներ`
- Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանը հետմահու ճանաչվել է մանկապիղծ
- Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում մանկապիղծների ռեեստր ստեղծելու մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան