38 գերիների սպանության վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
«Ռազմագերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի խախտման դեպքերով այս պահին ներկայացրել ենք 38 գանգատ, բայց մեր ուսումնասիրության ներքո են մի քանի տասնյակ գործեր, որտեղ ունենք նախնական փաստեր, որ սպանվել են, սակայն պարզապես սպասում են փորձաքննությունների արդյունքներին»,- ասուլիսում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը
Նրա խոսքով, կանխատեսումներ ունեն, որ դեռևս շուրջ 30 գործով կյանքի իրավունքի խախտման խնդիրներ են բարձրաձայնելու։
«Այս թիվը չի ներառում բռնի անհետացումների դեպքերը։ Սպանության պարագայում ունենք մարմին, ԴՆԹ համընկնում, ապացույցներ, որ անձինք եղել են ողջ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո, մարտական գործողությունների մասնակիցներ չէին, չէին կարող լինել լեգիտիմ թիրախներ, սակայն նրանց կամայական ձևով զրկել են կյանքից, արտադատական գնդակահարությունների են ենթարկել»,- ասաց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է բռնի անհետացումներին, Ս. Սահակյանն ասաց, որ դրանք այլ գործեր են, 20-ից ավելի դեպքեր ունեն բռնի անհետացման հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զեյնալյան. Ունենք հարյուրավոր անհետ կորած անձինք, որոնք ողջ վիճակում գտնվել են Ադրբեջանի իշխանությունների իրավազորության ներքո
- Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան
- Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ
- Գեղամ Ստեփանյան. Արցախում ադրբեջանցիների կողմից միջադեպերը երկու նպատակ ունեն
- Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ
- Պատերազմից 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, մնում են անորոշ. Սիրանուշ Սահակյան
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
- Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ. Սիրանուշ Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան