Սիրիական բանակը մտել է Դերաայում գրոհայինների վերջին հենակետը
Սիրիացի զինվորականները մտել են գրոհայինների վերջին բնակավայրը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում գտնվող Դերաա-Բալադ քաղաքը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիրիական բանակը սկսել է սանրել և խուզարկել բնակելի թաղամասերի տները՝ փնտրելով զենք և ստուգելով տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերի առկայությունը: Գրոհայինները, որոնք հրաժարվել են վայր դնել զենքերը, ամրացնում են իրենց դիրքերը Էլ-Սեդի տարածքում և Պաղեստինյան Դերա Բալադի ճամբարում:
Ավելի վաղ պաշտոնական Դամասկոսին և Դերաայում գտնվող գրոհայիններին հաջողվել էր համաձայնության գալ, ըստ որի խմբավորումները պետք է հանձնեն զենքերը: Պայմանագրի պայմանների համաձայն՝ Դերա-Բալադի ինը շրջանների զինվորականները պետք է անցակետեր ստեղծեին իրավիճակը վերահսկելու համար, իսկ համաներումը չընդունող զինյալները պարտավոր էին լքել գրավված տարածքը իրենց տրամադրված ավտոբուսներով:
Անցյալ շաբաթ պայմանավորվածությունները խախտվեցին զինված խմբավորումների կողմից: Այդ ժամանակ զենքը վայր էր դրել 293 զինյալ: Հակամարտությունը ծագեց ահաբեկիչների առաջնորդների` իրենց ծանր զենքերը հանձնելու մերժման ֆոնին: Պայմանավորվածությունները հաջողվել է վերականգնել սեպտեմբերի 5-ին՝ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի միջնորդությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին