Այդ հավաքը համայնքային մակարդակի հանրային լսումների հետ որևէ կապ չուներ․ Օլեգ Դուլգարյանը՝ Քարաբերդի լսումների մասին
Այսօր Լոռու մարզի Քարաբերդ համայնքում տեղի ունեցան Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2021-2023թթ. Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան և Արևմտյան տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման հանրային լսումներ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
«Այդ հավաքը համայնքային մակարդակի հանրային լսումների հետ որևէ կապ չուներ, ներկաների մեծ մասը հենց այդ ըկերության ներկայացուցիչներն ու աշխտակիցներն էին, ովքեր շատ ագրեսիվ վերաբերմունք էին ցուցաբերում հանքի ընդլայնամն դեմ արտահայտվող գյուղի բնակիչների և ակտիվիստների նկատմամբ, հոգեբանական ճնշման մթնոլորտը գյուղացիների շրջանում ակնհայտ զզգացվում էր։
«Դու սորոսական ես», «Ձայնդ կտրի» և այլ ձևակերպումների ու արտահայտությունները անպակաս էին։ Վիրավորում էին այդ թվում հանքին դեմ արտահայտվող տարեց գյուղացիներին։
Համայքնապետի կաշկանդվածությունը ակնհայտ էր, մի երկու օր առաջ ՀԵՏՔ-ին հարցազրույց էր տվել, որ ինքը դեմ է հանքի բացմանը, սակայն հիմա հրաժարվում էր, թե բա խոսքս քարհանքին էր վերաբերվում, այսինքն ստացվում է, որ քարհանքը ավելի վնասակար է գյուղին և բնակիչներին քան ոսկու հանքավայրը։ Աբսուրդի ժանրից էր ամեն ինչ, քարաբերդցիների չնչին տոկոսն էր մասնակցում հանդիպմանը և նրանց մեծ մասը դեմ էին արտահայտվում, սակայն միևնույնն է կաշկանդված էին, թե ընկերության բազմաթիվ ներկայացուցիչներից թե սեփական որոշ համագյուղացիներից։
Ի վերջո կազմեցին կողմ, դեմ ստորագրահավաք, որի մեջ կողմ արտահայտվեցին նաև նույն գյուղի բնակիչ չհանդիսացող, սակայն ընկերությունում աշխատող քաղաքացիները։
Ամբողջ աբսուրդը այս իր աչքով տեսել է նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ձայնագրություններն էլ առկա են։
Գյուղացիները ունեն ինֆորմացիայի պակաս ինչը պետք է լրացնել։
Մի խոսքով, Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու և ամեն ինչ նոր է սկսվում։
Առաջիկայում կտարածենք հայտարարություն»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները