Սգացող ծնողները սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին. Անհետ կորած զինծառայողի հարազատը՝ Փաշինյանին
«Կառավարություն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն, չգիտեմ ինչեր կազմակերպեք ու դա նշվում է զոհերի հիշատակին, ուրեմն լավ իմացեք՝ սգացող ծնողները սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է անհետ կորած զինծառայողների հարազատ Արսեն Ղուկասյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որը նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին:
«Մարդկանց պետք չէ այդպես արհամարհել, վիրավորանք հասցնել: Ի՞նչ է նշանակում զոհերի հիշատակին:
Տո դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք:
Մի քանի օր առաջ, երբ Ազգային ժողովում փակ նիստ էր, էն Ալենն ասում էր՝ ես ձեր հետ կիսում եմ ձեր ցավը: Արա, այդ մեր ցավի հետ կիսվող տղեն այսօր գնում է, կլուբներում տժժում է:
Դուք լրիվ անուղե՞ղ եք:
Բարեկամներիցս մեկն ասել է, որ այդ կլուբի մոտով անցել է, մուտքը 4000 դոլար է: Պատկերացնում եք, մարդիկ ինչ թվեր են ցաքուցրիվ անում, կայֆավատ լինում, տժժում, գմփում, հետո ասում են՝ ձեր ցավը ձեր հետ կիսում ենք, հարգելի ծնող:
Այսպե՞ս եք կիսում դուք մեր ցավը:
Տղերքի տարին չլրացած՝ ամնբողջ օրը կայֆերի մեջ եք: Հերիք չէ՞, շատ չուրախացա՞ք մի քիչ: Ինչի՞ վրա եք ուրախանում, ծնողների արցունքների՞, մայրերի՝ բալա-բալա կանչելո՞ւ վրա եք ուրախանում»:
Նա ասում է, որ իշխանությունն այսօր չի ուզում մեռելոցը ոչ աշխատանքային հայտարարել, որպեսզի մարդիկ գնան, շիրիմներին խունկ ծխեն, սեպտեմբերի 20-ն են հայտարարում ոչ աշխատանքային. «Այ սրբապիղծներ: Բոլորի մոտ ցույց եք տալիս, թե այս ազգի նվիրյալներ եք, բայց այս ազգի առաջին կործանողներն եք»:
Ա. Ղուկասյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի հարցում չի հավատացել, բացառությամբ մեկ հարցում. «Ասել է ժողովուրդն իր դատավճիռը կայացրել է: Շատ ճիշտ եք ասում, ժողովուրդն իր դատավճիռը կայացրել է, ժողովուրդն ինքն իրեն դատապարտել է մահապատժի, որը տեսնում ենք: Տեսնում ենք վշտից մահացած ծնող»:
Նա դիմեց ժողովրդին՝ ուշքի գալ. «Երեխեքին տարան կրակի բերան, կոտորին, ծնողներն այստեղ դարդից են մեռնում, … Արա, այս ի՞նչ եք անում: Ժողովուրդ հիշեք, սրանք ձեր մասին մտածող չեն»:
Ինչքան էլ ֆինանսապես ապահով լինեն, հոգեպես ամենաաղքատ մարդիկ են, քանի որ չունեն ոչ հոգի, ոչ սրբություն, հոգին ծախել են փողով, իրենց սրբությունը փողն է, պաշտամունքը փողն է, ոչ թե ազգը: Թքած ունեն թե ազգի, թե ազգի հետագայի վրա: Երևի ինչքան շուտ այս ազգի վերջին էջը փակվի, այս ազգը վերանա, իրենց համար լավ կլինի: Դա ցույց է տալիս այս իշխանության քայլերը»:
Ա. Ղազարյանի խոսքով, այս ազգը կանգնած է լուրջ խնդրի առաջ, առաջնահերթ պետք է զինվել, սակայն այս իշխանությունը տոնակատարություն է կազմակերպում.
«Դե արեք: Թող սեպտեմբերի 21-ը գա, կտեսնենք: Բախներդ փորձեք:
Դուք զոհված տղու հիշատակ հարգո՞ղ եք»:
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Ցավում եմ այս ամենը հանդուրժող հասարակության համար
- Գունագեղ տոնակատարություն՝ Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին. Նիկոլ Փաշինյան
- Գեղամ Նազարյան. Փաշինյանի հայտարարությունը ցինիզմ ու սրբապղծություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան