Թալիբները կանանց արգելել են զբաղվել սպորտով
«Թալիբանի» հանձնաժողովի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Աֆղանստանում կանայք սպորտով չեն զբաղվի: Նա բացատրել է, որ իսլամը թույլ չի տալիս բաց մարմին, իսկ սպորտի ժամանակ դա կարող է պատահաբար լինել: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է SBS News- ը:
«Կրիկետի ժամանակ նրանք կարող են բախվել մի իրավիճակի, երբ նրանց դեմքն ու մարմինը ծածկված չլինի: Իսլամը թույլ չի տալիս կանանց այսպիսի տեսք ունենալ: Զանգվածային լրատվության դարաշրջանում կհայտնվեն լուսանկարներ և տեսանյութեր, և մարդիկ կնայեն դրանք:
Իսլամը և Իսլամական էմիրությունը թույլ չեն տալիս կանանց կրիկետ խաղալ կամ զբաղվել որևէ սպորտով, որտեղ նրանց դեմքն ու մարմինը կերևան»,- ասել է թալիբների ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ աֆղան կանայք, իսլամական ավանդույթների համաձայն, կարող են փողոցում հայտնվել միայն անհրաժեշտության դեպքում, իսկ սպորտն այդ անհրաժեշտ դեպքերից չէ:
Այս դիրքորոշումը վտանգի տակ է դնում նաև Աֆղանստանին տղամարդկանց հավաքականի ապագան, քանի որ երկրները պետք է ունենան ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հավաքականներ:
Հանձնաժողովի ղեկավարի տեղակալն ասել է, որ թալիբները փոխզիջումների չեն գնա կամ չեն հրաժարվի իսլամական արժեքներից:
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլում կանայք կրկին բողոքի ցույց են դուրս եկել
- Քաբուլում լրագրողները վնասվածք են ստացել բողոքի ցույցերը լուսաբանելիս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին