Եվրամիությունը Հայաստանը հանում է համաճարակաբանական առումով անվտանգ երկրների ցանկից
Եվրամիությունը Հայաստանը, ինչպես նաև Ճապոնիան, Ալբանիան, Ադրբեջանը, Բրունեյը և Սերբիան շուտով կհեռացնի ԵՄ երկրների այսպես կոչված համաճարակաբանական «սպիտակ ցուցակից», ինչը նշանակում է, որ այցելուները կամ այդ երկրներից վերադարձող մարդիկ կարող են ավելի խիստ վերահսկողության ենթարկվել, ինչպիսիք են COVID-19 թեստերը կամ կարանտինը:
ԵՄ հատուկ առողջապահական կոմիտեն է առաջարկել հեռացնել վերոնշյալ երկրներին անվտանգ ուղղության ցանկից, Reuters-ին ասել են ԵՄ դիվանագետները: Առաջարկվում է նաև Ուրուգվային հանել ցանկից։
ԵՄ դեսպանները, որոնք այսօր կքննարկեն առաջարկը, սովորաբար հետևում են կոմիտեի խորհրդին: Որոշումը կձևակերպվի մինչև շաբաթվա վերջ:
Գերմանիան արդեն կիրակի Ալբանիան, Ադրբեջանը, Ճապոնիան և Սերբիան ավելացրել է իր «բարձր ռիսկային գոտիների» ցանկում, որոնց համար մուտքի ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում:
Նշվում է, որ 6 երկրներում միջին օրական COVID-19-ի դեպքերը կտրուկ աճել են հունիսի վերջի 1 միլիոնին բաժին ընկնող 40-ից սեպտեմբերի 6-ից հասնելով ավելի քան 100-ի։
Առաջարկվող փոփոխություններով ԵՄ անվտանգ երկրների ցանկը բաղկացած կլինի 12 երկրներից, այդ թվում՝ Ավստրալիա, Կանադա և Սաուդյան Արաբիա: Չինաստանի տարածքները՝ Հոնկոնգը և Մակաոն, նույնպես համարվում են անվտանգ:
Դաշինքը դեռևս թույլ է տալիս ամբողջությամբ պատվաստված ոչ ԵՄ այցելուների մեծ մասին, չնայած կարող են կիրառվել թեստեր և կարանտինի ժամանակաշրջաններ՝ կախված ԵՄ ժամանման երկրից: