Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման հեռանկարները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հետպատերազմյան կարգավորումը: Այս մասին թվիթերում գրել է Շառլ Միշելը։
«Մենք մտքեր փոխանակեցինք Հայաստան-Ադրբեջան կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության կառուցում ու երկխոսություն», - գրել է Շառլ Միշելը:
Բացի այդ, Պուտինն ու Միշելը քննարկել են իրավիճակը Աֆղանստանում և ազդեցությունը սահմանակից տարածաշրջանում։
«ԵՄ-ն ու Ռուսաստանը շահագրգռված են տարածաշրջանային կայունթյան հարցում»,-գրել է Միշելը։
Շառլ Միշելը նշել է, որ Եվրամիությունը վերահաստատել է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցությունը, դատապարտել Բելառուսի կողմից անկանոն միգրացիայի զենքի կիրառումը ԵՄ անդամ երկրների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան