Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ
Կառավարության որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:
Նրա թեկնածությունը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մինչ այդ Կարեն Սարգսյանը զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը և բոլորը նրան ճանաչում են:
«Շնորհակալ եմ վստահության համար, ինձ համար բարձր պատիվ է հայրենի մարզի ղեկավար նշանակվելը»,- ասաց Կարեն Սարգսյանը:
Փաշինյանն էլ նկատեց, որ մարզպետների բոլոր թեկնածուները նույն սխալն են անում՝ դեռ չընտրված շնորհակալություն են հայտնում վստահության համար, հետևաբար իրենց ոչինչ չի մնում, քան հաստատել նրա թեկանծությունը:
Կառավարությունը միաձայն Սարգսյանին նշանակեց մարզպետ:
Հարակից հրապարակումներ`
- Խոշորացման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը. Գնել Սանոսյան
- Մեռելոցը կլինի աշխատանքային, սեպտեմբերի 20-ը՝ ոչ աշխատանքային
- Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը