Թուրքիայում Covid19-ի «Mu» շտամով վարակվածության դեպքեր են գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունը նահանջելու փոխարեն շարունակում է մուտացվել և առաջ բերել նոր շտամներ: Վերջերս էլ հայտնի դարձավ վիրուսի նոր շտամը, որը մասնագետներն անվանել են հունական այբուբենի «Մյու» տառով: Այն առաջինն ի հայտ է եկել Կոլումբիայում հունվար ամսին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի՝ Թուրքիայում նույնպես հայտնաբերվել է «Mu» տեսակի շտամը՝ երկու անձի մոտ: Եվ այժմ կատարվում են համապատասխան հետազոտություններ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների ալերգետիկ հիվանդությունների և ինֆեկցիաների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի խոսքերով՝ այս շտամի դեմ որոշ հակամարմիններ չեն կարողանա պայքարել:
Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել էր նաև քովիդի 6-րդ շտամը՝ «C.1.2».-ը: Ըստ առողջապահական ոլորտի մասնագետների՝ «Մյու» շտամը տարածվում է նույնքան արագ, որքան դելտա և բետտա շտամները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները