Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի: Այս մասին հայտնում է Աղվան Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը։
«Աղվան Հովսեփյանը ծննդով ապարանցի է։ Պայքարելու կամքը ժառանգել է արյամբ։ Ոչ ոք չմտածի թե նա ընկճվելու է։ Ընդհակառակն։ Շատ շուտով որոշ կերպարներ իրենց մաշկին կզգան պատասխան հարվածը։ Ինչ վերաբերվում է կալանքի «հրամանագրին» (դրան որոշում անվանելը սազական չէ), ապա այն բողոքարկվելու է բոլոր հնարավոր եղանակներով»,- գրել է Գագիկ Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել:
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է
- «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք են տվել իր մտերիմ ընկերնե՞րը
- Աղվան Հովսեփյանին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել. Փաստաբան
- Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է